Այսօր Նյու Յորքում ԱՄՆ-ն TRIPP նախագծին նվիրված միջոցառում կանցկացնի։ Մասնավորապես, Վաշինգտոնը մտադիր է հայտարարել Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին։ X-ի իր էջում այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
«ԱՄՆ-ն մտադիր է վաղը հայտարարել Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլին զուգահեռ։ Ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 40 ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների («C5») ներկայացուցիչները»,- գրել է Ռաուֆօղլուն։
Նշենք, որ Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը առավել հայտնի TRIPP+-ի պաշտոնական իրավաբանական անվանումն է։
Հավելենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում են Նյու Յորքում, որտեղ մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի միջոցառումներին։




























