Իսպանիայի ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) պատգամավոր Անա Վասկեսը ստիպված է եղել լքել Պատգամավորների կոնգրեսի նիստը՝ պղպեղային սփրեյ ցուցադրելուց հետո։
ԺԿ կողմնակիցը դիմում էր թագավորության ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկային՝ անդրադառնալով ներգաղթյալների ճգնաժամին բախված Սեուտա ինքնավար քաղաքում անվտանգության խնդրին։ Պատգամավորը ցույց է տվել սարքն ու այն անվանել «այն ազատությունների բացակայության խորհրդանիշը, որոնց բախվում են Սեուտայի կանայք»․ «Սա դպրոցական հիմնական պիտույք է»,- ասել է նա։ «Սա՞ է այն նոր սովորական կյանքը, որին Սեուտայի բնակիչները պետք է ընտելանան»,- հավելել է Վասկեսը։
Իր հերթին Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը հայտարարել է․ «101-րդ հոդվածի և զենքի ռեեստրի համաձայն՝ պղպեղի գազի սարքը, որը ցույց տվեց տիկին Վասկեսը, զենք է»։ Խորհրդարանի խոսնակը խնդրել է Վասկեսին լքել նիստերի դահլիճը։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ կարողացել են հասնել Սեուտա՝ լողալով և ծանծաղուտով շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ալեհատը։ Ճգնաժամի պատճառով Մադրիդը որոշել է զինվորականներին ներգրավել բնակավայրում անվտանգության ապահովմանն աջակցելու համար։ Իշխանությունների գնահատմամբ՝ քաղաք կարող էր թափանցած լինել մինչև 80 հազար մարդ, սակայն ենթադրվում է, որ անօրինական ներգաղթյալների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։




























