Թմրամոլություն ունեցող անձինք ազատազրկման դատապարտվելու հիմքով դուրս չեն բերվի համապատասխան ռեգիստրից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։

Փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի թմրամոլություն ունեցող անձինք մնան ռեգիստրում, գտնվեն պատշաճ բժշկական հսկողության տակ և անցնեն անհրաժեշտ հետազոտություններ։