Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։
ԱԺ–ից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։





























