Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պայմանավորվել է երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին։
Մադյարի խոսքով՝ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են, որ երկկողմ կապերի թարմացումը բխում է ինչպես Հունգարիայի, այնպես էլ Ուկրաինայի շահերից։
Հունգարիան պատրաստ է ցուցաբերել համակողմանի դիվանագիտական աջակցություն հրադադարի հասնելու և կայուն խաղաղություն հաստատելու գործում, հայտնել է կառավարության ղեկավարը Facebook-ում կատարած հրապարակման մեջ։
Մադյարը նաև հավաստիացրել է Զելենսկուն Ուկրաինայի հետ լիակատար համերաշխության մասին՝ «անմարդկային ռուսական ագրեսիայի» կապակցությամբ։





























