ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 362.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.85 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.92 դրամ (աճել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.33 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 408–412 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.12 դրամով, վաճառվում է 4.30–4.44 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 358-359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:

Եվրոն գնվում է 403 դրամով, վաճառվում է 407 դրամով:

Ռուբլին գնվում է 4.06 դրամով, վաճառվում է 4.13 դրամով: