Ամերիկյան Waymo-ն (Alphabet Inc.-ի կազմում) հայտնել է, որ նախատեսում է 2028 թվականին Տորոնտոյում գործարկել անօդաչու տաքսիների ծառայություն։ Սա կլինի Waymo-ի առաջին նախագիծը Կանադայում և ԱՄՆ-ից դուրս գործունեության ընդլայնման հերթական քայլը։

Waymo-ն սկսում է նախապատրաստական աշխատանքները Կանադայի ամենամեծ քաղաքում, մասնավորապես, քարտեզագրումը և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը՝ պատրաստվելով Waymo Driver կառավարման համակարգի հետագա ներդրմանը։ Արդեն առաջիկա օրերին Տորոնտոյի փողոցներում կհայտնվեն ռոբոտաքսիներ, սակայն առայժմ՝ վարորդների կառավարմամբ։

«Կանադական շուկա մուտք գործելը կարևոր հանգրվան է Waymo-ի գլոբալ զարգացման համար»,- նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեններից մեկը՝ Տեկեդրա Մավականան։

Տորոնտոյում ծառայության աշխատանքն ապահովելու համար Waymo-ն կհամագործակցի Element Fleet Management-ի հետ։ Այս ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը Տորոնտոյում է, համաշխարհային առաջատար է ավտոպարկերի և շարժունակության կառավարման խելացի լուծումների ոլորտում։ Այն կստանձնի Waymo-ի տրանսպորտային միջոցների պարկի համապարփակ սպասարկումը։