Մոսկվան հարգանքով կընդունի Իրանի միացումը Մեքքայի պակտին, եթե Թեհրանը որոշի, որ դա կնպաստի խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը։
«Եթե որևէ փուլում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը համարի, որ այդ կառույցի հետ շփումները կարող են նպաստել խաղաղության և ազատ զարգացման նպատակների առաջմղմանը, մենք հարգանքով կվերաբերվենք մեր բարեկամների այդ ընտրությանը»,- հավաստիացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ողջունել էր Մեքքայի պակտի ձևավորումը։ «Ելնում ենք նրանից, որ այս միավորման հիմքում դրված նպատակները, ինչպես հայտարարվել էր, կայունության հասնելու, խաղաղության և համագործակցության առաջմղման մեջ են», - նշել է Լավրովը։ Նա հավելել է, որ «հետաքրքրություն այս «եռյակի» նկատմամբ, այս աշխատանքին միանալու հարցում, ցուցաբերում են նաև որոշ այլ երկրներ, տարածաշրջաններ, դրանց թվում՝ արաբական երկրները»։




























