Երեւանի «Բանանցը» վերջապես կողմնորոշվել է թիմի նոր մարզչի հարցում: Այս անգամ այդ պաշտոնում նշանակվել է մակեդոնացի մասնագետ Ստեւիցա Կուզմանովսկին:
47-ամյա Կուզմանովսկին ժամանակին հանդես է եկել «Տետեքս» (Տետեվո), «Պարտիզան» (Բելգրադ), ՕՖԿ (Բելգրադ), Ռադ (Բելգրադ), Կոջաելիսպոր (Թուրքիա), Գալաթասարայ (Թուրքիա) ակումբներում:
«Պարտիզանի» կազմում նա դարձել է նախկին Հարավսլավիայի չեմպիոն եւ գավաթակիր: Մարզչական կարիերան նա սկսել է «Ստրեմ-Ստրեմսկա» (Միտրովիցա) ակումբում: 2005թ. նա գլխավորել է բուլղարական «Բլասիցան», իսկ 2007-2009թ. եղել է «Սլավիա» (Սոֆիա) թիմի գլխավոր մարզիչը:
Մակեդոնացի մասնագետին օգնելու է Աշոտ Բարսեղյանը, թիմի ֆիզիկական պատրաստվածության մարզիչ է նշանակվել Ռադոե Սմիլյանիչը, իսկ դարպասապահներին մարզելու է բուլղարացի Նիկոլայ Դամաեւը:
Կուզմանովսկին ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված PRO արտոնագիր:



























