Դեկտեմբերի 4-ին Հայաստանում ճանաչողական այցով եղել են ՈՒԵՖԱ-ի ազգային ֆեդերացիաների զարգացման բաժնի ղեկավար Պասկալ Տորեսը եւ «Հեթ-տրիկ» ծրագրի կառավարիչ Յոզեֆ Կլեմենտը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այցի նպատակն էր ծանոթանալ հավաքականների տեխնիկական կենտրոնի շինարարության հետ, նաեւ այցելել «Հանրապետական» մարզադաշտ, հանդիպում ՀՖՖ աշխատակազմի հետ եւ տարատեսակ հարցերի քննարկում:

Տեխնիկական կենտրոնի շրջայցի ժամանակ կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Հյուրերին մանրամասն ներկայացվել է աշխատանքի ընթացքն ու ծավալը, ինչը գոհունակությամբ է ընդունվել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների կողմից:

ՀՖՖ գրասնեյակում կայացել է հանդիպում ՀՖՖ աշխատակազմի հետ։ Տորեսն ու Կլեմենտը տվել են որոշ հարցերի պարզաբանումներ: