Հայազգի արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցելու է ATP-ի մրցաշարին՝ Բուենոս-Այրեսում: Մարզիկն արդեն հաստատել է իր մասնակցությունը: 2010թ. փետրվարի 14-21-ը կայանալիք մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 600 հազար ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ Նալբանդյանն արդեն հաղթել է այդ մրցաշարում՝ 2008թ.-ին:

Հիշեցնենք, որ օրերս Նալբանդյանն ութամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ կորտ դուրս եկավ ՝ ցույց տալով, որ գտնվում է լավ մարզավիճակում: Մեր հայրենակիցը ջախջախեց չիլիացի թենիսիստ Նիկոլաս Մասսային՝ 6:2, 6:1 հաշվով: