Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը նշանակվել է Հայաստանի ազգային թիմերի տեխնիկական տնօրեն, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ դանիացու ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը վերջին խաղերում բավական լավ մակարդակ եւ արդյունքներ է ցուցադրում: Հույս ունենանք, որ փորձառու մասնագետը նոր պաշտոնում իր ավանդը կներդնի հայկական ֆուտբոլի զարգացման մեջ: