Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում դեկտեմբերի 17-ին հետաձգվել է Հայաստանի հարցի քննարկումը: Այդ մասին Փարիզից NEWS.am-ին հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պետք է ներկայացներ Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, սակայն Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն չեն ներկայացել նիստին:

«Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգվել է, քանի որ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն չեն եկել: Պրեսկոտը Կոպենհագենում անհետաձգելի նիստ է ունեցել, անհետաձգելի պատճառներով չի ներկայացել նաեւ Կոլոմբիեն: Այդ իսկ պատճառով Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանին վերաբերող թեման հետաձգվել է հունվարյան նստաշրջան, եւ այն կքննարկվի հունվարի 25-ի առավոտյան՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ»,- նշեց պատգամավորը: