Բելառուսական «ԲԱՏԵ» թիմը, որի կազմում հանդես է գալիս հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաղթել է անգլիական «Էվերտոն» ակումբին` շնորհիվ Ալեքսանդր Յուրիեւիչի 7-րդ րոպեին խփած գնդակին: Գոհարյանը հիմնական կազմում չէր ընդգրկվել եւ խաղին միացավ միայն 74-րդ րոպեին:
Այս խաղը ո՛չ «Էվերտոն»-ի եւ ո՛չ էլ «ԲԱՏԵ»-ի համար կարեւոր նշանակություն չուներ, քանի որ բելառուսական ակումբը կորցրել է խմբից դուրս գալու հնարավորությունը, իսկ «Էվերտոնը» արդեն կատարել էր իր առջեւ դրած խնդիրը։




























