Դեկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է 2009թ. բարձունքների հասած հայ մարզիկների պարգեւատրման արարողությունը:

Երեկոն բացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գեւորգյանը, որ ներկայացրել է համառոտ զեկույց՝ անցնող տարվա ձեռքբերումների մասին:

Բնականաբար, գլխավոր հերոսուհին ծանրամարտի բացարձակ չեմպիոն Նազիկ Ավդալյանն էր: Նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ձեռքից ստացավ Երեւանում նոր բնակարանի բանալիներ: Ծառուկյանը դրամական պարգեւներով եւ մեքենաներով պարգեւատրել է նաեւ աչքի ընկած մյուս մարզիկներին:

Չմոռացան նաեւ կանանց բասկետբոլային «Հատիս» թիմին", որ կարողացել էր հաղթահարել Եվրոպայի գավաթի խմբային փուլը եւ երկու անգամ հաղթել Եվրոպայի լավագույն թիմերից մեկին՝ «Բեշիքթաշին»: