Դեկտեմբերի 15-19-ը Մոսկվայում անցկացվել է օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված մարմնամարզության միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են նաեւ 4 հայ մարմնամարզիկներ, հաղորդում է Sportinfo.am կայքը։ Ռուսաստանի մայրաքաղաքում մեր երկիրը ներկայացնում էին Վահագն Ստեփանյանը, Արթուր Դավթյանը, Դավիթ Ավետիսյանը եւ Վահան Վարդանյանը՝ գլխավոր մարզիչ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ։
Վորոնինի հուշամրցաշարի անհատական մրցումներում Վահան Վարդանյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը՝ 11-րդն էր։ Եզրափակչում Վարդանյանը նժույգի վրա վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, իսկ ազատ վարժություններում՝ արծաթե մեդալ։ Թռիչք վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը։ Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց 4-րդ տեղը։



























