Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դարձել է Բուենոս Այրեսում անցկացվող ցուցադրական մրցաշարի հաղթող: Եզրափակիչ խաղում Նալբանդյանը կարողացել է հաղթել կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին 6:4, 6,4 հաշվով:
Խաղից հետո հայազգի թենիսիստը իր բավարարվածությունն է հայտնել, որ կարող է խաղալ` ցավեր չզգալով: «Ես երջանիկ եմ, որ կարողացա վերադառնալ կորտ, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ հենակներով էի քայլում: Մնում է միայն հաջող հանդես գալ մրցաշարերում»,- հայտարարել է Նալբանդյանը:




























