Երեւանում կայացավ միջազգային շաշկու Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Առաջնությանը մասնակցեցին 9-ը շաշիստներ Երեւանից, Նոյեմբերյանից եւ Արտաշատից։ Sportinfo.am-ի հաղորդմամբ առաջնությունն անցնում էր շրջանային համակարգով երկու շրջանով։ Հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, իսկ ոչ ոքու համար 1 միավոր։

Գավաթի խաղարկության հաղթող դարձավ Նշան Ալավերդյանը՝ հավաքելով 15 միավոր։ 14 միավորով երկրորդ տեղը գրավեց Սամվել Ազիզբեկյանը, իսկ երրորդ տեղում Ավետիք Մուրադյանն էր՝ 10 միավորով։