«Կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսը նախքան Դենվերում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ահաբեկչությունն իրականացնելը իր ծրագիրը մանրամասն գրել էր նոթատետրում, իսկ հետո այն փոստով ուղարկել էր Կոլորադոյի համալսարանի  հոգեբույժին: Արյունահեղ ծրագրի նկարագրությունը նա նույնիսկ  նկարազարդել էր: 

Նոթատերը, որտեղ Հոլմսը նշել էր իր անունն ու հասցեն,  հայտնաբերվել էր միայն հուլիսի 23-ին:

«Ծանրոցի ներսում նոթատետր էր, որտեղ նա նկարագրել էր, թե ինչպես է սպանելու մարդկանց», -  ամերիկյան հեռուստաալիքին է պատմել իրավապահ մարմինների աղբյուրը: Այժմ նոթատետրը գտնվում է ՀԴԲ-ի մոտ, գրում է «Կոմսոմոլսկայա պարվդան»:

Հիշեցնենք, որ զանգվածային սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 20-ին Դենվերի մոտ գտնվող Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը` Կոլորադոյի համալսարանի  PhD ֆակուլտետի ուսանողը, կրակել էր հանդիսատեսներին:

«Հրաձիգին» անմիջապես ձերբակալել էին: Ձերբակալման ժամանակ նա իրեն անվանել է Ջոքեր` ֆիլմում Բեթմենի թշնամին: