Google ընկերությունը հայտարարել է Wildfire Interactive ընկրությունը գնելու մասին. սթարթափ, որը ծրագրային ապահովում է ստեղծում կորպորատիվ ցանցերի եւ առցանց մարքեթինգի դիտարկման համար:
Ըստ գործարքի պայմանների` Google-ը Wildfire-ին պետք է վճարի 250 միլիոն դոլար` գումարած ընկերության աշխատանքի լրացուցիչ բոնուսները:
«Այդ պլատֆորմն այն ապրանքատեսակների համար է, որոնք մեկ կենտրոնական կետից կառավարում են նրանց էջերը, հաղորդագրությունները, տեսագրությունները, գովազդները եւ մյուս բոլորը… Ապրանքների վերջնական նպատակը լավագույն բովանդակություն ստեղծելն է», ասվում է Wildfire-ի կայքում:
Wildfire-ի հաճախորդներն են PepsiCo-ն, Cisco-ն եւ այլք: «Ժամանակի ընթացքում Wildfire եւ Google համադրությունը թույլ կտա լավագույն պլատֆորմ ստեղծել ամբողջ թվային մարքեթինգի համար», - հայտարարել են Google-ում, հաղորդում է CyberSecurity-ն:
Գործարքը ենթադրում է, որ Wildfire-ը սովորական կաշխատի,եւ ցանցում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում:



























