Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, որի անունը հայտնի էր դարձել  Պուանկարեի հիպոթեզի ապացուցման համար ստացած մեկ միլիոնից հրաժարվելուց հետո, համաձայնել է նկարահանվել Հոլիվուդում:

Նա կմասնակցի իր մասին նկարահանվող ֆիլմին, կինոնկարի պրոդյուսերը կլինի հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, հայտնում է «Օսոբայա բուկվան»:

«Ես երեք տարի եմ ծախսել, որ Պերելմանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր կնքեմ», — պատմել է իսրայելական կինոպրոդյուսեր Ալեքսանդր Զաբրովսկին:

«Տիեզերքի բանաձեւը» անվամբ ֆիլմի սյուժեի  հիմքում ընկած է ռուս մաթեմատիկոսի կյանքի պատմությունը: Պերելմանը ֆիլմում միայն դրվագներով հանդես կգա, հիմնականում նրա դերը կխաղա պրոֆեսիոնալ դերասան: Նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում:

Երբ 2010 թվականին Գրիգորի Պերելմանը հրաժարվեց Հազարամյակների պարգեւ մեկ միլիոն դոլարից, նա ասաց. «Ես գիտեմ, թե ինչպես կառավարել Տիեզերքը: Ուրեմն ասեք` ինչու վազեմ միլիոնի հետեւից»: