Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարըն Էնհբայարը մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ եւ 4 տարվա ազատազրկման դատապարտվել` գույքի եւ իրեն պատկանող դրամական միջոցների` ԱՄՆ մոտ 22 հազ. դոլարի առգրավմամբ:

54-ամյա Էնհբայարի փաստաբանները հայտարարել են, որ ցնցված են դատավճռից եւ պատրաստվում են մոտ օրերս բողոքարկել, գրում է polit.ru-ն:

Նամբարըն Էնհբայարը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2005-2009թթ.: Նա ձերբակալվել եւ մեղադրվել է պետական կարիքների, այդ թվում` մենաստանների  համար նախատեսված դրամական միջոցները յուրացնելու մեջ:

Նախկին նախագահի դատավարությունն ուղեկցվել է սկանդալներով: Մայիսին նա հացադուլ էր հայտարարել, իսկ հունիսին անցել էր խորհրդարան, բայց չէր կարողացել պատգամավորական մանդատ ստանալ: Երկրի իշխանությունները ժխտում են, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի:  Մոնղոլիայի նախկին նախագահից բացի կաշառակերության մեղադրանք է ներկայացվել կառավարության 4 նախկին անդամների եւ մեկ գործարարի: