Հյուսիսային Կորեայի նախագահ, «Աշխատավորական կուսակցության» առաջին քարտուղար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ նպատակ ունի միավորել ԿԺԴՀ–ն եւ Հարավային Կորեան:  Միավորումը Կիմ Չեն Ընը համարում է կարեւոր խնդիր:

Նրա խոսքերով միավորման խնդրի լուծումը « ոչ մի ձգձգում չի հանդուրժի»: Առաջնային  համարվող խնդիրը Հյուսիսային Կորեայի առաջնորդը նպատակ ունի լուծել մոտակա ժամանակներս: Այս մասին խոսվում է նրա հրապարակած տեսական աշխատությունում.«Եկեք գործնական լուծում տալ Կիմ Չեն Իրի հայրենասիրական գաղափարներին եւ շարունակենք կառուցել ծաղկող պետություն», հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Մասնավորապես Կիմ Չեն Ընը կոչ է անում Հյուսիսում եւ Հարավում կամ օտար երկրներում ապրող բոլոր կորեացիներին. «Ակտիվորեն մասնակցել ազգի միավորմանն ուղղված պայքարին»: