Հոլիվուդյան աստղ Դենի դը Վիտոն  ՌԴ նախագահին կոչ է արել ազատել Pussy Riot խմբի աղջիկներին, որոնց դատում են Քրիստոս փրկչի եկեղեցում կատարած փանք աղոթքի համար: Աստղն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Պարոն Պուտին... Pussy Riot-ը... բաց թողեք նրանց», – գրել է նա` կցելով վերոնշյալ աղոթքի տեսագրությունը:

Նախօրեին Պուտնը լրագրողներին ասել էր, որ Pussу Riot-ի արարքում ոչ մի լավ բան չի տեսնում, բայց չարժե այդքան խիստ դատել նրանց, գրում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, խմբի աղջիկների պաշտպանությամբ հանդես էին եկել նաեւ աշխարհահռչակ այլ աստղեր ու երաժշտական խմբեր: Պուտինի լոնդոնյան այցի նախօրեին էլ բրիտանական թերթերը քաղբատարկյալներին, ինչպես եւ խմբի աղջիկներին ազատելու Պուտինին ուղղված կոչեր էին հրապարակել:

Փանք խմբի գործը քննում է Մոսկվայի Խամովնիկի դատարանը: Խմբի մասնակիցները չեն ընդունում իրենց մեղավորությունը, բայց ներողություն են խնդրել հավատացյալներից` ասելով, որ նրանց իրենց ելույթով վիրավորելու նպատակ չեն հետապնդել: