Հանրահայտ դերասան եւ Քալիֆորնիայի նախկին քաղաքապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է գիտական ինստիտուտի ստեղծման մասին, որը կզբաղվի պետական քաղաքականության հարցերով: Այն կրում է Շվարցենեգերի պետական եւ գլոբալ քաղաքականության ինստիտուտ (USC Schwarzenegger Institute for State and Global Policy) անվանումը:
Ինստիտուտը կգտնվի Փրայսի պետական քաղաքականության դպրոցում, որը գործում է Հարավային Քալիֆորնիայի համալսարանում: Շվարցենեգերը կգլխավորի իր ինստիտուտի խորհրդատվական խորհուրդը, նաեւ Քալիֆորնիայի համալսարանի դասախոս կդառնա:
Ինստիտուտում հինգ հիմնական ուղղություն կլինի` կրթություն, էներգետիկա եւ շրջակա միջավայր, հարկային եւ տնտեսական քաղաքականություն, առողջապահություն, քաղաքական բարեփոխում: Ինստիտուտում առաջին միջոցառումը սեպտեմբերի 24-ին կայանալիք գիտաժողովը կլինի:
Ինչպես The Washington Post-ին վկայակոչելով գրում է lenta.ru-ն, Շվարցենեգերը ինստիտուտի համար սեփական միջոցներից ծախսել է 20 մլն դոլար:



























