Ռուսական շոու բիզնեսի ճանաչված երգչուհիներից Ելենա Վաենգան համացանցում վիճել է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի հետ:
Օգոստոսի 2-ին իր պաշտոնական կայքէջում Վաենգան գրառում էր արել, որտեղ արտահայտվել էր Pussy Riot խմբի դատավարության մասին. «Փանք խմբի կանայք վերջնականապես ցնդել են: Նրանք ինձ` որպես հավատացյալ քրիստոնյայի, վիրավորել են մինչեւ հոգուս խորքը», - հայտարարել էր Վաենգան, սկսելով դատողություններ անել, որ աղջիկներն իրենց փանք աղոթքը հենց ուղղափառ եկեղեցում պատահական չեն արել: Գրառումում սխալներ թույլ տալով` Վաենգան հետո որոշել է ներողություն խնդրել մահմեդականներից. «Ներեցեք, զայրացած էի: Զգացմունքներ եւ անգրագիտություն))))))))»:
Վաենգայի գրառումը նկատել է Քսենիա Սոբչակը: Նա իր միկրոբլոգում նման գրառում է թողել. «Ծանոթացեք, սա Վաենգան է, ժողովրդական աստղ, բարության խորհրդանիշ, դաշնային ալիքների սիրելին», հայտնում է «dni.ru»-ն:
Քանի որ Վաենգան Twitter-ում հասցե չունի, նա հաղորդագրություն էր թողել իր կայքում մեծատառերով. «Քսենիա Անատոլիեւնա, ինչ ստորության եք հասել))))))))))))) Սողում եք իմ կայքում)))))))))))))))))))))))))))) Դուք որոշել եք իմ թերությունները քննարկել ձեր երկրպագուների հետ )))))))))))))) Պատկերացնում եք, եթե ես սկսեմ քննարկել ձերն իմ երկրպագուների հետ: Ինչ ծիծաղելի կլինի))))))))))))»:
Սոբչակն անպատասխան չի թողել եւ իր միկրոբլոգում եւս մի քանի արտահայտություններ է արել Վաենգայի հասցեին:
Այնուհետեւ նրանց վեճին են խառնվել երկրպագուները: Վաենգան բողոքել է, որ իր կայքի այցելությունները չափից դուրս են, նրան շուրջ 80 նամակ է եկել սպառնալիքներով: Նրանք Վաենգային «թմրաբարոնուհի» են անվանում, իսկ նրա հորը` «ծովախեցգետնի մագնատ»: Սոբչակը լռել է Վաենգայի երկրպագուների հարձակումների վերաբերյալ:




























