«Օկտոմամա» Նադիա Սուլիմանը ինտերնետ աճուրդում վաճառքի է հանել իր հետ ժամադրության հնարավորությունը:
2009 թ-ին միանգամից 8 երեխա լույս աշխարհ բերած «Օկտոմամա»-ն վաղուց հայտնի է իր ոչ ստանդարտ արարքներով, որոնց նա դիմել է իր երեխաներին պահելու համար, ընդհանուր առմամբ կինn ունի 14 երեխա: Կինը բազմաթիվ պարտքեր ունի, վերջերս նա սնանկության մասին հայտ է ներկայացրել: Կալիֆորնիայի նրա տունը աճուրդի էր հանվել` hօգուտ վարկատուների եւ այժմ կինն իր երեխաների հետ բնակվում է սուղ պայմաններում, հայտնում է TMZ.com կայքը:
Փող աշխատելու նպատակով Սուլիմանը դիմել է այնպիսի կայքի օգնության, որի հաճախորդները վճարում են օգտատերերի հետ հանդիպման համար:
Սուլիմանը տվյալների մեջ նշված է իր ֆիզիկական տվյալները եւ սոցիալական վիճակը: Ցանկացած ոք կարող է իմանանալ, որ նա 37 տարեկան է եւ ծնվել է խեցգետնի նշանի ներքո: Հասակը` 170 սմ է.«Ես 14 երեխաների միայնակ մայր եմ, բոլոր իմ երեխաները ծնվել են արհեստական բեղմնավորմամբ»,- իր մասին պատմում է Սուլիմանը:
Լոտի նախնական արժեքը կազմում է 500 դոլար: Ինչպես հայտնում է կայքը, այս պահի դրությամբ, Սուլիմանին հաջողվել է աշխատել 2 հազար 509 դոլար:
Դեռեւս մայիսին հայտնի էր դարձել, որ Սուլիմանը պոռնոֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել , որի դիմաց պետք է վճարվեր մեկ միլիոն դոլար: Ապրիլին նշանավոր մայրիկի` ամսագրում հայտնված մերկ լուսանկարները շատերին էին ապշեցրել: Որոշ տվյալներով ֆոտոսեսիայի համար նրան վճարել են 10 հազար դոլար:




























