Հոլիվուդյան դերասան Շոն Պենը մասնակցել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նախընտրական հավաքին: 

Պենը եւ Չավեսը վենեսուելացի նախագահի համակիրների առջեւով միասին շրջել են Վալենսիայի փողոցներով: Պենը հավաքի ընթացքում կանգնած է եղել բեմում, սակայն անձամբ ելույթ չի ունեցել: Չավեսը, շնորհակալություն հայտնելով դերասանին, գրկել է նրան:

Ավելի վաղ Շոն Պենը բազմիցս է եկել Վենեսուելա եւ հանդիպել Չավեսին` հայտարարելով նրա քաղաքականությանն աջակցելու մասին: 2010 թվականին նա հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահին  բռնապետ անվանող ԱՄՆ-ի լրագրողներին պետք է բանտ նստեցնել անարդարության համար, հայտնում է «gazeta.ru»-ն` վկայակոչելով  Reuters-ին:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին: Ըստ հարցումների` ներկայոմս Ուգո Չավեսն իր հակառակորդ Էնրիկե Կապրիլեսից առաջ է: Մինչդեռ 58-ամյա Չավեսի լիակատար ապաքինման մասին հավաստի տեղեկատվություն չկա: