Ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտեւը, որը օգոստոսի սկզբին բնակարանային գողերի զոհ էր դարձել, հաշվարկել է գողերի հասցրած վնասի չափը:

Գողերի ավար են դարձել 5 մլն ռուբլի, 3000 եվրո եւ 10 000 դոլար պարունակող սեյֆերը: Գումարը երգիչը մի կողմ էր դրել Կրեմլի առաջիկայում կայանալիք  համերգային շոուն կազմակերպելու համար:Առանձին կետով երգիչը նշում է երկրպագուների, ընկերների նվիրած, ինչպես նաեւ իր գնած ոսկերչական զարդերը:

Ըստ Life News-ի, երգիչը ոսկյա եւ տարբեր չափերի ադամանդյա  18 զարդերի ցուցակ է ներկայացրել` դրանց յուրաքանչյուրի նկարագրությամբ:

Ահա, օրինակ, նկարագրություններից մեկը. «Մատանի, սպիտակ ոսկի, կիտրոնի երանգով ադամանդ` մոտ 7 կարատանոց»: (Փորձագետների նախնական գնահատմամբ, արժեքը 175-500 հազար դոլար է):

Ցուցակի վերջում երգիչը գրել է, որ զարդերի ընդհանուր արժեքը շուրջ 350 հազար դոլար է կազմում, այնինչ փորձագետները պնդում են, որ նման չափի քարերով զարդերը նրա նշած թվի եռակի, անգամ հնգակի չափով արժեք ունեն: