ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հանրապետական Միտ Ռոմնին եւ նրա նախընտրական շտաբը 2012թ-ի հուլիսին ավելի շատ միջոցներ են կուտակել, քան նրա հակառակորդը` Դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման:

Մ. Ռոմնին կարողացել է հավաքել 101,3 միլիոն դոլար, իսկ Բ. Օբաման ստացել է 75 միլիոն հուլիսի 1-ից 31-ն ընկած հատվածում: Հուլիսը դարձել է երրորդ շաբաթն անընդմեջ, որի ընթացքում հանրապետականներին հաջողվել է ավելի շատ գումար հայթայթել, քան դեմոկատներին: Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ, դեմոկրատները իրենց ընդհանուր գումարով առաջ են մրցակիցներից, նրանք հավաքել են 627 միլիոն` հանրապետականների 495 միլիոն դոլարի դիմաց , հայտնում է RBC-ն`վկայակոչելով Reuters-ը:

Մ. Ռոմնին հավաքագրած միջոցները հնարավորություն կունենա օգտագործել, երբ հանրապետականների կողմից պաշտոնապես կհաստատվի նրա թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի ընտրությունների համար: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեբերի 6-ին: