Խորհրդային նշանավոր երգչուհի Սոֆիա Ռոտարուն տոնում է իր տարեդարձը: Նա ծննդյան օրը կնշի Իտալիայում` Տոսկանայի մերձակայքում` ընտանեկան նեղ շրջանակում: Տոնական սեղանի շուրջ կհավաքվեն հոբելյարը, նրա որդի Ռուսլանը, վերջինիս կինը` Սվետլանան եւ թոռները:
«Ճոխ արարողություններ չեն լինի: Ընտանիքիս հետ սեղան կբացենք, կպատրաստեմ եգիպտացորենի շիլա, հնարավոր է նաեւ կաղամբիկներ»,-հայտնել է երգչուհին: Բացի այդ երգչուհին այսօր կտոնի նաեւ ստեղծագործական գործունեության 40-րդ տարեդարձը:
Իտալիայում Ռոտարուի ընտանիքը պատրաստվում է հանգստանալ մինչեւ օգոստոսի կեսերը, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Սոֆիա Ռոտարուն ծնվել է 1947 թ-ի օգոստոսի 7-ին: նրա երգացանկում հաշվվում է ավելի քան 400 եկատարումներ տարբեր լեզուներով, այդ թվում ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, բուլղարերեն եւ անգլերեն: Ստեղծագործական գործունեության 30 տարիների ընթացքում նա անցել է երկար ճանապարհ` անհայտ սկսնակից հասնելով մինչեւ երեք պետությունների Ժողովրդական արտիստի կոչման: Նրա բոլոր կատարումները մշտապես հիթային են ճանաչվել:
Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիա Ռոտարուի ժողովրդականությունը կարող էր մրցակցել միայն Ալլա Պուգաչովայի հանրաճանաչության հետ. նրանք համարվում էին այն ժամանակների ամենանշանավոր էստրադային երգիչները եւ իրական աստղերը:




























