Բրիտանացի դերասան Բոբ Հոսքինսը, ով շատերին հայտնի է «Ո՞վ է դավել Ռոջեր նապաստակին» ֆիլմում կատարած իր գլխավոր դերով, 69 տարեկան հասակում վերջանականպես հեռանում է կինոյից: Թոշակի անցնելու պատճաը ոչ թե հասակն է, այլ ծանր հիվանդությունը:
Դեռեւս անցյալ աշնանը Հոսքինսի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդությունը եւ մի քանի ամիս մտորումներից հետո դերասանը հրաժարվել է սիրելի աշխատանքից:
Օգոստոսի 8-ին նրա աշխատակիցը տարածել է պաշտոնական տեղակտվություն.«Բոբ Հոսքինսը ցանկանում է փոխանցել, որ թողնում է դերասանի մասնագիտությունը` անցյալ աշնանը իր մոտ Պարկինսոնի հիվանդություն հայտնաբերելու պատճառով: Բոբն այժմ ցանկանում է առանձնանալ իր ընտանիքի հետ եւ անչափ շնորհակալ կլիներ, եթե այս պահին անձնական կյանքի իր իրավունքին հարգանքով վերաբերեն»,-հայտնում է «Կլեո»-ն:
Հոսքինսի դերասանական գործունեությունը տեւել է չորս տասնամյակ, նա խաղացել է ամենատարբեր ֆիլմերում` գանգստերային մարտաֆիլմերից մինչեւ կատակերգություններ: Նրա մասնակցությամբ վերջին ֆիմը եղել է «Սպիտակաձյունիկը եւ որսորդը»-ը:




























