Տեւական հիվանդությունից հետո Իտալիայի հարավում գտնվող Լամեցիա Տերմե քաղաքում կյանքից հեռացել է հատուկ էֆեկտների վարպետ Կառլո Ռամբալդին: Այդ քաղաքում է նա անցկացրել կյանքի վերջին 10 տարիները:
Իտալացու առավել հայտնի աշխատանքներից են Քինգ Քոնգը` 1776թ. համանուն ֆիլմում, եւ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի 1982թ. նկարահանած «Այլմոլորակայինը» ֆիլմի եկվորը, գրում է LifeNews-ը:
Երկու ֆիլմերի համար էլ նկարիչ-դեկորատորը արժանացել էր «Օսկարի»: Բացի այդ, Ռամբալդին մրցանակի դափնեկիր է դարձել 1979թ. նկարահանված «Օտարը» ֆիլմի հատուկ էֆեկտների համար:




























