Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտություն է կրել Ադրբեջանի հավաքականից:

Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վուգար Հաշիմովի, Վլադիմիր Հակոբյանը՝ Թեյմուր Ռաջաբովի, Տիգրան Պետրոսյանը՝ Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Արման Փաշիկյանը պարտություն է կրել Շահրիար Մամեդյարովից: Մյուս խաղերում Միացյալ Նահանգները 3:1 հաշվով հաղթել են Թուրքիային, Իսրայելը՝ նույն հաշվով Եգիպտոսին, Հնդկաստանը՝ 2,5:1,5 հաշվով Հունաստանին, Ռուսաստանը՝ նույն հաշվով Բրազիլիային:

Ի դեպ, Միացյալ Նահանգների հավաքականի կազմում հանդես եկող Վարուժան Հակոբյանը հաղթել է թուրք Էսեն Բարիշին: Հունվարի 6-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Իսրայելի հավաքականին: