Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իսրայելի հավաքականին: Լեւոն Արոնյանը հաղթեց Բորիս Գելֆանդին, Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղաց Ռոիզ Միխայելի, Գաբրիել Սարգսյանը՝ Իլյա Սմիրինի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի:
Ընդ որում, Պետրոսյան-Ռոդշտեյն հանդիպումը ձգվեց մոտ 6 ժամ, եւ ամենաերկար մրցավեճն էր: Այն միայն րոպեներ առաջ է ավարտվել 103–րդ քայլին:
Մյուս խաղերում Բրազիլիան 2,5:1,5 հաշվով հաղթեց Եգիպտոսին, Հունաստանը՝ նույն հաշվով Ռուսաստանին, Միացյալ Նահանգները՝ 3:1 հաշվով հաղթեց Հնդկաստանին, իսկ Ադրբեջանը՝ նույն հաշվով Թուրքիային:
Հունվարի 7-ին կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Թուրքիայի ընտրանու հետ:




























