Օգոստոսի 17-ին, ժամը 14.00-ին, 1958 թ. ծնված  Հովհաննես Ն.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ ս/թ ապրիլի 12-ին ոմն Մայիս, հյուրընկալվելով Նորքի այգիներ փողոցում գտնվող իր տանը, գողացել է 4 բջջային  հեռախոս` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության  ծառայողները նույն օրը հայտնաբերել եւ բերման են ենթարկել 25-ամյա  Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն: