Օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 52-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, իր աշխատասենյակից գողացել են «Նոկիա» բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մյասնիկյան գյուղի բնակիչ, 49-ամյա Խաչիկ Թ.-ին, եւ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է նա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























