Օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Այգավան գյուղի մի բնակչի տնից խուզարկությամբ հայտնաբերել են 16.6 գ գորշականաչավուն չոր զանգված, տանը կից հողամասից՝ կանեփի 56 թուփ, հողամասում գտնվող թռչնի բնի վրայից` կանեփի 18 գ զանգված, իսկ բաժնում կատարված զննությամբ տանտիրոջ գրպանից հայտնաբերվել է 1,2 գ կանեփի զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տանտերը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:




























