Օգոստոսի 17-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Գավառի բաժնի ծառայողները Չելյաբինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 23-ամյա Հովիկ  Դ.-ին, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտից բերման են ենթարկել 42-ամյա Կարինե Զ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության ծառայողները Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 22 շենքից  բերման են ենթարկել 31-ամյա Արթուր  Տ.-ին, որը հունվարի 30-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: