Oգոստոսի 17-ին, ժամը 03.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշի 7-րդ եւ 46-րդ փողոցների խաչմերուկում բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 17-ին, ժամը 08.30-ին, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հանգստյան տան մոտ «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքերով էլ կատարվում է քննություն:




























