«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 21-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 1-17, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Սարկավագի 54/1-54/6, Թբիլիսյան խճուղի 1, 2, Թբիլիսյան խճուղու նրբանցքի 2-10 շենքերի, Սարկավագ փողոցի 1-115 սեփական առանձնատների, Ուռուցքաբանության ինստիտուտի, Coca-Cola գործարանի, Շամպայն գինիների գործարանի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























