Այսօր Գյումրիի «Արաքս» հյուրանոցային համալիրի կոնֆերենս-սրահում տեղի ունեցավ հանդիպում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալսանյանի եւ շուրջ երկու տասնյակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր թեկանծուի նախընտրական ապագա ծրագրի համատեղ մշակումն ու համալրումը:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում մասնակիցները Սամվել Բալասանյանին ուղղեցին տարաբնույթ հարցեր եւ ստացան ամբողջական պատասխաններ, տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Գյումրի քաղաքի հետագա զարգացման հնարավոր տարբերակների շուրջ:
Սամվել Բալասանյանը ներկաներին խոստացավ իր նախընտրական ծրագիրը կազմելիս հնարավորինս հաշվի առնել արված առաջարկությունները եւ հույս հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:




























