Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:
Հիշեցնենք, որ երեկ 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ աղջկա վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Բժիշկներն ամեն ինչ անում են՝ Դիանայի առողջական վիճակը բարելավելու համար։




























