6.5 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի հյուսիսում։ Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա՝ Ֆերնանդեյլ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք։ Հետցնցումների ուժգնությունը չի գերազանցել 4.5 բալը։

CNN-ի տվյալներով, երկրաշարժի արդյունքում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 28 հազար մարդ։ Որոշ շրջանների բնակիչներ հայտնում են գազի արտահոսքի մասին։ Այս պահի դրությամբ զոհերի եւ ավերածությունների մասին լուրեր դեռեւս չկան, աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։