Ղրղըզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12–րդ համագումարը,որին մասնակցել է ՀՀ վերահսկիչ պալատի  նախագահ Իշխան Զաքարյանը:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վերահսկիչների ուշադրության կենտրոնում  այս անգամ  եղել է էներգետիկ համակարգը:

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարեւոր ոլորտում ԱՊՀ վերահսկիչ պալատներն առաջիկա տարիներին կիրականացնեն մի շարք համատեղ եւ զուգահեռ վերահսկողական միջոցառումներ ու խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում:

Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահը Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշի հետ. պայմանավորվել են  մինչեւ նոյեմբեր  հանդիպել Երեւանում: Երկու վերահսկիչ կառույցները համատեղ նիստում կհաստատեն Հայաստան-Ռուաստան պարենային ապրանքների ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները:

Երեւանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաեւ 2013-2015 թվականների համագործակցության հերթական ծրագիրը: