Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` նշելով , որ գունդը կազմավորվեց մեր պետականության եւ ժողովրդի համար ամենածանր պահին:
«Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով Հայաստանի բոլոր մասերից հավաքվեց աշխարհազոր՝ կազմված մեր ժողովրդի նվիրյալ զավակներից, ովքեր երդվեցին կյանքի գնով պաշտպանել հայրենի երկիրը: Ստորաբաժանման ստեղծումը մեծ ռազմական, քաղաքական եւ բարոյահոգեբանական դերակատարություն ունեցավ մեզ պարտադրված պատերազմի ընթացքի վրա: Գնդի անցած փառավոր ուղին ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության տարեգրության մեջ: Ավաղ, եղան նաեւ կորուստներ: Փա~ռք ու պատիվ մեր նահատակներին: Մահապարտների օրինակը կարեւոր է նաեւ մատաղ սերնդի դաստիարակման գործում, ինչը հաջողությամբ իրականցնում է ձեր միությունը՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով հայոց բանակի շարքերում»,-նշված է ԼՂՀ նախագահի ուղերձում:





























