Այսօր` սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում, Լոռի Բերդ գյուղի բնակիչ 18-ամյա Արթուր Արուշանովը, վարելով «Դեյվու» մակնիշի 30 ՏՏ 642 համարանիշի ավտոմեքենան, Ագարակ - Լոռի Բերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից,  բախվել բետոնե սյանը եւ կողաշրջվել, այնուհետեւ մոտ 15 մետր գլորվել ու հայտնվել է դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը՝ Լոռի Բերդ գյուղի բնակիչ 17-ամյա Նարեկ Պապիկյանը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, Ստեփանավանի քննչական բաժնի քննիչը: Վթարված մեքենան տեղափոխվել է Ստեփանավանի ոստիկանության հատուկ պահպանության տարածք: