Այսօր՝սեպտեմբերի 30-ին դեղորայքային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ ժամը 16:30-ին դեղորայքային չարաշահումով ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքի բնակչուհի, 1997թ. ծնված Արփեն Մեհրաբանը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վերակենդանացման բաժնի վարիչ Իշխան Անտոնյանն ասաց, որ չնայած երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն դրական տեղաշարժ կա: Բաժնի վարիչի փոխանցմամբ, մի քանի ժամ անց, եթե աղջկա վիճակը շարունակի ծայրահեղ ծանր մնալ, նրան կտեղափոխեն Երեւան: Նշենք, որ մեր տեղեկություններով աղջիկը օգտագործել է մեծ քանակությամբ պարացետամոլ եւ կարպեսին կոչվող դեղահաբեր:




























