Դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արագածի փողոցի թիվ 69 տան բնակչուհի՝ 20-ամյա Ելենա Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 1-ին, ժամը 17.55-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: