Դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի 16-րդ թաղամասի 1-ին շղթայի թիվ 38 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհի՝ 30-ամյա Անահիտ Վարդանյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 1-ին, ժամը 21.31-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: